Գրող Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր բլոգում գրել է.
«Եվրասիական միություն ստեղծելու, իսկ փաստացի` Սովետական Միությունը նոր ֆորմատի մեջ վերականգնելու Պուտինի ծրագրերի մասին էսօր ոմանք խոսում են մի տեսակ դատապարտվածի հնչերանգով։ Երևի մտածում են` եթե ռուսները հաստատ որոշել են մի բան, էսօրվա թույլ Հայաստանը չի կարողանա դրան հակառակվել։
Բայց ես ուրիշ կարծիքի եմ։ Ինձ թվում ա` դա էն տեսակի սպառնալիք ա, որը սառը ցնցուղի դեր կխաղա, կստիպի անկախությունը գնահատող բոլոր հայաստանցիներին` լարել ուժերն ու միավորել ջանքերը` վտանգը չեզոքացնելու նպատակով։
Անկախությունը կորցնելու վտանգը նաև լակմուսի դեր կխաղա` կպայթացնի քաղաքական փուչիկներին ու առաջ կմղի նրանց, որ չեն պայթի։ Վտանգի ժամին ա երևում հաճախ` ով ով ա և ինչի ա ընդունակ»։









































