Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շփոթել է այսօր լրացող Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 88-ամյակի ամսաթիվը՝ մեկ օր առաջ ընկնելով իրադարձություններից։
Քլինթոնը մասնավորապես նշել է. «Նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ քաղաքացիների անունից այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շնորհավորում եմ թուրք ժողովրդին՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադրման 88-ամյակի կապակցությամբ։ Ցավում եմ, որ այս համազգային տոնակատարությունը համընկավ Վանի ավերիչ երկրաշարժի հետ։ ԱՄՆ-ը թուրք ժողովրդի կողքին է»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Իր տարածքի մեծությամբ (780.576 կիլոմետր քառակուսի) Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 37-րդ տեղը։







































