Չինաստանի հյուսիս-արևմուտքում շրջվել է բանվորներ տեղափոխող բեռնատարը, որի արդյունքում մահացել է 21 մարդ, 7-ը վիրավոր են:
Ինչպես հայտնում է չինական Xinhua գործակալությունը, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Մանվա գյուղում: Բեռնատարը տեղափոխում էր Լանչժոու-Չինցին ճանապարհի շինարարությամբ զբաղվող բանվորներին:
Ավտոմեքենայում գտնվող մարդկանց ստույգ թիվն առայժմ հայտնի չէ: Տարվում է հետաքննություն վթարի պատճառները պարզելու համար:









































