Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներն առաջիկա ժամերին հումանիտար օգնություն են հասցնելու Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Վերջինիս խոսքերով, համապատասխան հրաման արձակել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան։ Առաջին հերթին Թուրքիային պետք է հատկացվեն տաք հագուստ, ծածկոցներ, քնապարկեր, անձնական հիգիենայի առարկաներ։
Կիրբին նշել է. «ԱՄՆ-ը ստացել է Թուրքիայի կառավարության գրավոր դիմումը՝ երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Մենք ձեռնարկելու ենք ամեն ինչ, որպեսզի հատկացնենք ամեն անհրաժեշտ օգնություն»։











































