Monday, 08 06 2026
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր

Հերթական ընտրությունը մեկնարկեց

Հայ ազգային կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքը, ըստ էության, երկակի տպավորություն թողեց: Մի կողմից` հայտարարվեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, մյուս կողմից էլ` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, անցած երեք տարիների ընթացքում առաջին անգամ բավական հստակ ակնարկեց հերթական ընտրությանը պատրաստվելու մասին: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ թեև Կոնգրեսը ամեն ինչ կանի արտահերթ ընտրության հասնելու համար, սակայն ամեն ինչ չէ, որ կախված է Կոնգրեսից և պետք է լինել ցանկացած զարգացման պատրաստ:

Դա, թերևս, նշանակում է` լինել պատրաստ հերթական ընտրությանը, առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց ԱԺ-ում խմբակցություն ունենալու և Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը բարձրացնելու մասին: Այդպիսով, Կոնգրեսը, փաստորեն առաջին անգամ, խոսում է հերթական ընտրության գնալու մասին` թեև ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ ակնարկով:

Քաղաքական առումով դա գուցե կարելի է դիտել որպես որոշակի նահանջ` այն իմաստով, որ Կոնգրեսը արդեն քիչ է հավատում արտահերթ ընտրության հասնելու հնարավորությանը: Մյուս կողմից` առկա իրավիճակում ընտրողի հետ ազնվորեն խոսելն ու ծրագրերի մասին ազնվորեն արտահայտվելն առավել նախընտրելի ու ազնիվ է, քան արտահերթ ընտրության թեմայի հավերժական մանիպուլյացիան, առավել ևս, որ ինչ-որ պահի դրա հնարավորությունները վերանալու էին: Սակայն ասել, որ եթե Կոնգրեսը սկսում է պատրաստվել հերթական ընտրության, ուրեմն արտահերթ ընտրությունը Հայաստանում բացառվում է` իհարկե այդքան էլ ճիշտ չի լինի:

Խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունը միայն Կոնգրեսից չի կախված ոչ միայն, այսպես ասած, վատ իմաստով, այլ նաև` լավ: Այսինքն` Հայաստանում ներկայումս այնպիսի մի քաղաքական և հատկապես ներիշխանական իրավիճակ է, երբ արտահերթ ընտրության սկզբնաղբյուր կարող են դառնալ նաև ներիշխանական խմորումները: Դրա հավանականությունը քիչ է, բայց հաստատապես կա, քանի որ իշխանության ներսում այսօր տեղի են ունենում իսկապես լուրջ գործընթացներ և երբեմնի զինակիցներն աստիճանաբար դառնում են քաղաքական լրջագույն հակառակորդներ: Սակայն, իհարկե, ավելորդ պատրանքներին տուրք տալ պետք չէ, և արժե արձանագրել, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն մտան հերթական ընտրության ռեժիմի մեջ: Դրանից դուրս մնացել էր միայն Հայ ազգային կոնգրեսը, այն էլ փաստորեն հայտարարեց կամ բացահայտ ակնարկեց դրան միանալու մասին:

Կոնգրեսին առայժմ պարզապես բավական բարդ զուգորդում է սպասում` թավշյա հեղափոխության մարտավարության և հերթական ընտրության գործընթացի մեջ լինելու զուգորդում, որովհետև հանրային ընկալման տեսանկյունից մեկը կարող է հակազդել մյուսին, մինչդեռ ակնհայտ է, որ Կոնգրեսի նպատակն է մեկով լրացնել մյուսը և թավշյա հեղափոխության մարտավարությամբ երկրում հասունացնել, այսպես ասած, խորհրդարանական հեղափոխության նախադրյալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում