Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գող Շաքրոյին «կստանա» Վրաստանը

Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել Վրաստանին արտահանձնել «օրենքով գող» Զաքարի Քալաշովին` «Շաքրո-մոլոդոյ» մականունով, որը հիմա բանտարկության մեջ է Իսպանիայում: Սակայն գործընթացը դեռ ավարտված չէ և պետք է հաստատվի Իսպանիայի դատական ազգային պալատի կողմից: Այս մասին հաղորդում է NEWSru գործակալությունը:
Ինչպես հաղորդում է կայքը` հղում անելով վրացական իշխանությունների իր աղբյուրներին, արտահանձման որոշումը կայացվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի հանդիպման ժամանակ: Միացյալ Արաբական Էմիրություններում 2006 թ. ձերբակալված Քալաշովն այնուհետև հանձնվել էր Իսպանիային, որտեղ փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման: Այս տարի հունիսին՝ ազատվելուց ընդամենը 5 օր հետո, նա կրկին ձերբակալվել էր, այս անգամ՝ վրացական իշխանությունների խնդրանքով, քանի որ 2006 թ. Քալաշովն արդեն «հեռակա կարգով» դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման:
Վերջերս Քալաշովի արտահանձման մասին էր գրվել նաև ռուսական մամուլում: Լուրեր կային, որ Ռուսաստանը պատրաստվում է մեկ այլ «օրենքով գողի»՝ Տարիել Օնիանիին (Տարո), փոխանակել Քալաշովի հետ, քանի որ Օնիանին էլ իսպանական արդարադատության հետ խնդիրներ ունի, իսկ Քալաշովի դեմ Ռուսաստանում հարուցված քրեական գործեր կան:
Հատկանշական է, որ վերջերս WikiLeaks-ի արտահոսքերում խոսվել էր Քալաշովի և Ռուսաստանի կառավարության կապերի մասին: Ասվում էր, որ Քալաշովի միջոցով ռուսական իշխանությունները զենք են մատակարարել Թուրքիայի քրդական անջատողական կազմակերպություններին:
Փաստաթղթում տեղեկություններ կային, որ Էդուարդ Շևարդնաձեն նույնպես կապեր է ունեցել կազմակերպված հանցավորության հետ:
Ռուս փորձագետ Միխայիլ Տուլսկու կարծիքով, սա վրացական իշխանությունների լուրջ հաջողությունն է, քանի որ Քալաշովը Միխեիլ Սաակաշվիլու երրորդ և միակ կենդանի մնացած խոշոր հակառակորդն է` 2005 թ. մահացած Զուրաբ Ժվանիայից և 2008 թ. մահացած Բադրի Պատարկացիշվիլիից հետո: Քալաշովի արտահանձնումից հետո իշխանությունը կկենտրոնանա Սաակաշվիլու շուրջը` 2013 թ. իշխանությունը հարմար թեկնածուին հաջողությամբ հանձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում