Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ կիրակի օրը Վանի նահանգում տեղի ունեցած 7.2 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև Վանա լճի վրա։
Վանա լճի ափին բնակվողներն այսօր հայտնաբերել են, որ երկրաշարժից հետո ջրի մակարդակը մոտ կես մետրով նվազել է, իսկ հետազոտողները պարզել են, որ ջրի տաքությունը մեծացել է:







































