Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրամանով Դավիթ Իրադյանը նշանակվել է Աբխազիայի էկոնոմիկայի նախարար։
Իրադյանը 2010 թվականի ապրիլից աշխատում էր որպես էկոնոմիկայի փոխնախարար, իսկ 2005-2010 թվականներին՝ կառավարության՝ տնտեսական հարցերով խորհրդական։
Իրադյանն այս նոր պաշտոնում փոխարինել է Քրիստինա Օզգանին։ Վերջինս Ալեքսանդր Անկվաբի հրամանով նշանակվել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։







































