Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

«Հրաժեշտի տուրք»

Եվ այսպես, Երևանը նոր քաղաքապետ կունենա: Հավանական թեկնածու է համարվում Տարոն Մարգարյանը, որը քաղաքի ավագանու ՀՀԿ-ական ցուցակում երկրորդը և ներկայիս փոխքաղաքապետն է: Տեսականում կա նաև Գագիկ Բեգլարյանի վերադարձի հնարավորություն, քանի որ նա իր մանդատը դեռ վայր չի դրել: Բայց այդ տարբերակը գրեթե անհավանական է թվում:

Տարոն Մարգարյանը ՀՀԿ, այսպես ասած, գաղափարական թևի շառավիղն է՝ այդ թևի վաղամեռիկ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի որդին: Այդ իմաստով, Տարոն Մարգարյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում կարող է ընկալվել որպես այսպես ասած տուրք ՀՀԿ գաղափարական թևին: Եվ չի բացառվում, որ դա լինի «վերջին տուրքը»: Բանն այն է, որ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում է վերաձևավորել իր անմիջական շրջապատը, այսպես ասած՝ ռեստրուկտուրիզացիայի ենթարկել իր քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն:

Դեռևս մեկ-երկու տարի առաջ սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ Սարգսյանը նոր խորհրդարանում ձգտելու է ոչ միայն օլիգարխներին քիչ տեղ տալ, այլ նաև, այսպես ասած, գաղափարական ՀՀԿ-ականներին: Սա ինչ-որ առումով նաև հասկանալի և բնական ընթացք է ոչ միայն քաղաքականության, քաղաքական շահի, այլ նաև ժամանակի տրամաբանության համատեքստում: Խնդիրն այն է, որ ՀՀԿ այդ սեգմենտը վաղուց արդեն կորցրել է իր քաղաքական կենսունակությունը: Այդ սեգմենտը օգտագործվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո ավելի լայն մասշտաբով՝ Վազգեն Սարգսյանի, հետո էլ ավելի լայնամասշտաբ ձևով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսինքն՝ ՀՀԿ այդ սեգմետը քաղաքական ստրատեգիայի համար բավական մաշված ռեսուրս է և այլևս պիտանի չէ այդպիսի խնդիրներ լուծելու համար, հետևաբար խնդիրը դրանից ազատվելն է:

Բայց նաև պարզ է, որ դա պետք է անել համակարգի համար հնարավորինս անցավ ու անցնցում, հակազդեցության ալիք չառաջացնելու համար: Ահա այդ իմաստով, այսպես ասած գաղափարական թևի շառավիղ հանդիսացող Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոն տալը ինչ-որ առումով մխիթարություն կարող է լինել այդ թևի համար՝ հանրապետական մասշտաբով նրան իշխանությունից հեռու վանելու դիմաց: Մարգարյանի թեկնածությունը կարող է երկակի հարմարություն ներկայացնել՝ մեկ այդ, մեկ էլ այն իմաստով, որ նա այդուհանդերձ երիտասարդ սերնդի գործիչ է, և կարող է ադեկվատ տեղավորվել ժամանակի պահանջների մեջ: Իսկ եթե չտեղավորվի՝ Դոմինգոն կա ու կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում