Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Վրաստանը մեղմացնում են մաքսային վերահսկողությունը։ Այդ նպատակով կողմերը ստորագրել են էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակման մասին պայմանագիր, որը ենթադրում է երկու երկրների միջև մաքսային վերահսկողության պարզեցում։
Այս համաձայնագիրը կնքվել է Բաթումում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհի երկրների միջև առևտրի զարգացման գործում մաքսայինի դերը» խորագրով միջազգային ֆորումի շրջանակներում, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 50 երկրների մաքսային գերատեսչությունների ղեկավարներ։









































