Altria Group ընկերությունը, որը արտադրում է Marlboro ծխախոտները, հայտարարել է, որ 15 տոկոսով կրճատելու իր աշխատակիցների թիվը: Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնում է Associated Press գործակալությունը, ընկերության ղեկավարությունը աշխատակիցների կրճատման փաստը բացատրել է վաճառքի քանակի նվազմամբ:
Պարզվել է, որ աշխատանքից կրճատվող աշխատակիցները այդ մասին կտեղեկացվեն դեկտեմբերի կեսերին: Նրանք ընկերությունից կհեռանան 2012 թվականի փետրվարին:
Ընդհանուր առմամբ՝ Altria Group ընկերությունն ունի 10 հազար աշխատակից:
Ավելի վաղ Altria Group ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է 2013 թվականին իր տարեկան ծախսերը կրճատել 400 միլիոն դոլարով:










































