Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դժբախտ պատահարի արդյունքում ևս մեկ ադրբեջանցի զինվոր է մահացել։ Այս անգամ խոսքը Աղդամի (Ակն) շրջանի զորամասում ծառայող 19-ամյա Թալեհ Թեյմուրօղլու Հուսեյնբալազադեի մասին է։
Վերջինս հոսանքահարվել է։ Այս փաստը հաստատվել է պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից։ Նշվում է, որ Հուսեյնբալազադեն ադրբեջանական բանակ է զորակոչվել 2010 թվականին։
Հիշեցնենք, որ երեկ էլ Սումգայիթի զորամասում բեռնատարի անվադողի պայթյունից մահացել էր մեկ այլ 19-ամյա զինծառայող։










































