«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու:
«Նա նշանակվելու է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մարդու իրավունքների, եվրոպագիտության և ժողովրդավարության ամբիոնի վարիչ: Սակայն Տիգրան Թորոսյանը շարունակելու է մնալ Աժ անկախ պատգամավոր, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը նա զբաղեցնելու է հասարակական հիմունքներով, ինչը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը»,-ապա թերթը հավելում է.
«Տեղեկացանք նաև, որ Թորոսյանին այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկն արել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը»:
«ժողովուրդ»֊ի հետ զրույցում Թորոսյանը հաստատել է լուրերը:










































