«Հինգ օր հետո աշխարհի բնակչության թիվը կգերազանցի յոթ միլիարդը: Ինչպիսին կլինի նրանց ապագան, կախված է այն բանից, թե մենք ինչ որոշում կկայացնենք այսօր»,– գրում է MIGnews.com կայքը։
Այս մասին խոսվել է Նյու Յորքում ներկայացված ՄԱԿ-ի «Մարդիկ և նրանց հնարավորությունները յոթ միլիարդ բնակչություն ունեցող աշխարհում» զեկույցում:
Զեկույցի խմբագիր Ռիչարդ Կոլոչը նշել է, որ յոթ միլիարդանոց աշխարհը լի է հակասություններով: Կոլոչի կարծիքով՝ չնայած ընտանիքների թիվն այսօր կրկնակի քիչ է, քան 70-ականներին, այնուամենայնիվ բնակչությունը շարունակում է աճել, և, չնայած կրճատվել է ծայրահեղ աղքատների թիվը, այնուամենայնիվ անդունդն աղքատների ու հարուստների միջև գնալով մեծանում է:
Միևնույն ժամանակ՝ այսօր մինչև 25 տարեկանների թիվը կազմում է աշխարհի բնակչության 43 %-ը:
Զեկույցի հեղինակներն առաջարկում են ընդլայնել ներդրումներն առողջապահության և կրթության ոլորտում, որպեսզի բոլորն ապահովվեն առողջ ու խոստումնալից ապագայով։








































