Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են նրան, որպեսզի փոխզիջումների դիմեն գազային պայմանագրերի վերանայման հարցում: Այս մասին РИА Новости-ի՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ազարովը նաև ավելացրել է, որ գազային խնդրի լուծումը բացառում է զիջումներ Ռուսաստանի կողմից, սակայն նախատեսում է փոխզիջումային որոշումներ:
«Վերջապես մենք մոտեցանք երկու կողմերի համար ձեռնտու փոխզիջումային փուլին: Ես չեմ ուզում մանրամասնել այս գործընթացի յուրահատկությունները: Մեզ համար փոխզիջումը շատ կարևոր է, և երբ որ հայտնվեն ստորագրությունները, ես եթերով կպատմեմ ողջ գործընթացի մասին»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք՝ Ուկրաինան փորձում է Ռուսաստանին համոզել, որ վերջինս իջեցնի գազի գները:








































