Իրանական Taamol News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահի գրասենյակն առանձին նկարահանող խումբ է հատկացրել՝ Ահմադինեժադի ելույթներն ուղիղ հեռարձակելու համար:
Ինչպես տեղեկացնում է կայքը, հիշյալ նկարահանող խումբը, որը Իրանի պետական հեռուստաընկերության հետ զուգահեռ է աշխատում, փորձում է Ահմադինեժադի բոլոր ելույթները ուղիղ հեռարձակել www.president.ir նախագահական կայքի միջոցով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի պետական հեռուստաընկերությունը հրաժարվել էր Ահմադինեժադի ելույթները ուղիղ հեռարձակել կամ նրան ուղիղ եթեր տրամադրել:









































