Բրիտանական The National Lottery ընկերությունը տարածել է մի հայտարարություն՝ հույս ունենալով գտնել 612 749 ֆունտ սթերլինգ շահած մարդուն: Այս մասին գրում է South Wales Argus-ը:
Հայտարարության հրապարակման որոշումը կայացվել էր, որպեսզի ավելի արագ գտնվի նոր միլիոնատերը: Խաղարկությունը տեղի է ունեցալ 2011 թ. օգոստոսին, սակայն հաղթողը տոմսը ձեռք է բերել Ուելսում և դեռ չի եկել վերցնելու իրեն հասանելիք գումարը:
«Հաջողակ թեկնածուն կստանա հնարավորություն՝ ինքնուրույն ծախսելու կամ պահպանելու փողերը, կամ էլ այն ծախսելու իր ընկերների և ընտանիքի հետ»,- ասված է վիճակախաղային ընկերության տարօրինակ հայտարարության մեջ, որն ուղղված է նրան, ով հաղթել է 600 հազար ֆունտից ավելի գումար:
Իր մրցանակը ստանալու համար հաղթողն իրավունք ունի ընկերություն ներկայանալ մինչև 2012 թ. փետրվարի 6-ը:









































