Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «1-ին» լրատվականին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին եղանակի կտրուկ վատթարացման հետևանքով, հանրապետության Վայք-Սիսիան ճանապարհահատվածում օրվա ընթացքում տեղացել է առատ ձյուն, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գործի է դրվել ճանապարհային տեխնիկան: Ժամը 18.00-ի դրությամբ եղանակային պայմանները համեմատաբար մեղմացել են: Ճանապարհը բաց է երթևեկության համար:








































