Ճապոնական SMK Corporation-ը մշակել է հատուկ էկրան, որը հնարավոր է օգտագործել` առանց հանելու ձեռնոցները: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքէջում:
Էկրանն արձագանքում է նաև ձեռնոց հագած մատի հպումներին: Էկրանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բարձր գերզգայունության շնորհիվ այն ի վիճակի է հետ մղել կեղծ ազդանշանները:
SMK Corporation-ը դրան կարողացել է հասնել` օգտագործելով հատուկ կառուցվածք ունեցող սենսորային պանել: Էկրանը նախատեսվում է կիրառել ավտոմեքենայում տեղակայված նավիգացիոն համակարգերում:
Չինական ընկերությունը նախատեսում է մեկ ամսում արտադրել 6,5-8 դյույմանոց մինչև 100 հազար էկրան: Էկրաններն աշխատունակ են Ցելսիուսի -30-ից մինչև +85 աստիճանի պայմաններում:
SMK Corporation-ի նորարարությունը պաշտոնապես կներկայացվի FPD International 2011 ցուցահանդեսում, որը երեկ բացվել է ճապոնական Յոկոհամայում: