Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 26-ին` ժամը 18.25-ին, բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Բագրատաշեն գյուղի երկու բնակիչ:
Վերջիններս ս.թ. հուլիսի 15-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի` խուլիգանություն, 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:









































