«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ սկսելու են վիդեոզրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով:
Զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից սկսած մնչ օրս արդեն 29 հայց է ներկայացվել թերթերի դեմ:
«Իրենց արժանապատվությունն ու համբավը «վերականգնելու» համար հիմնականում մեծահարուստ հայցվորները լրագրողներից մի քանի միլիոն դրամի հասնող «փոխհատուցում» են պահանջում: Արդյունքում, առանց այդ էլ փոքր տպաքանակ ունեցող թերթերը հայտնվում են փակուղու և սնանկացման վտանգի առջև»,- հայտարարում են նախաձեռնության անդամները:
«Չենք լռելու»-ն գալիք երկուշաբթի և երեքշաբթի օրերին 4 թերթի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը:
Ըստ նախաձեռնության անդամների` ազատ խոսքի դեմ ներկայացված հայցերի համադրումը ցույց է տալիս, որ նրա դեմ տարվում է հաշվեհարդարի հստակ քաղաքականություն:








































