Thursday, 04 06 2026
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը

Ազատե՞լ եկեղեցապատկան սաունաները հարկերից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու Հայ առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին եկեղեցուն պատկանող հողատարածքները և շենքերն ու շինությունները հողի և գույքի հարկերից ազատելու վերաբերյալ օրինագծի մասին:

Բոստանջյանը նկատեց, որ այն հանգամանքը, որ օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, խոսում է եկեղեցու նկատմամբ եղած հարգանքի մասին: Նրա գնահատմամբ՝ այս օրինագծում խնդիրն այն է, որ այսօր տեղական ինքնակառավարումը հողերի պակաս ու ինքնաֆինանսավորման խնդիր ունի․ «Մենք ձևավորել ենք տեղական ինքնակառավարման համակարգ՝ 96 թ. սկսած, որը մինչ օրս չի գտնվում պատշաճ վիճակում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները սուղ են, ու հիմնական գումարը գալիս է հողի հարկից, ինչն էլ կամ քիչ է հավաքվում, կամ եթե հավաքվում էլ է, չի բավականացնում զարգացմանը: Ու սա նշանակում է, որ մեր ունեցած միջոցները սուղ են, ու նման օրինագծի ընդունման պարագայում տեղական ինքնակառավարման մարմինները գումարից զրկվում են»:

Նրա ընդդիմախոս Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ նկատեց, որ եկեղեցապատկան հողատարածքների հարկերը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի մեջ չնչին տոկոս են կազմում, և դա մեծ ծանրաբեռնվածություն կամ վնաս չի տալիս համայնքային բյուջեին:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նաև նշեց, որ հարկերից ազատվելու հարցը վերաբերում է հիմնականում եկեղեցիների շենքերին ու այն շինություններին, որոնք ծառայում են եկեղեցու գործունեությանը` բարեգործական ճաշարաններ, հայորդյաց տներ: Նա ասաց, որ եկեղեցուն պատկանող պատմամշակութային շենքերն ու շինություններն արդեն իսկ ազատված են հարկերից: Եպիսկոպոս Խաչատրյանը նկատեց, որ օրենսդրական փաթեթում ներառված է եկեղեցապատկան շենքերի ու շինությունների նախնական ցուցակը, որտեղ բոլոր օբյեկտները նշված են այն անուններով, որով գրանցված են կադաստրում, և որպես օրինակ բերեց Շիրակի մարզում ձեռք բերված սրճարանը. «Եթե ոմանք մտածում են, որ եկեղեցու հավատավորը սրճարանի կարիք չունի, սխալվում են: Գռեհկացումն այն աստիճանի հասավ, որ ցուցակի մեջ սկսեցին սաունաներ փնտրել»:

Եպիսկոպխոս Խաչատրյանը նկատեց նաև, որ այսօր խոսվում է 11 մարզադաշտերի մասին, ինչը այդպես չէ և 11մարզադաշտ գոյություն չունի, գոյություն ունի մեկը, և պարզապես դրա տարածքում կան 11 կառույցներ. «Մենք ունենք 5 բարեգործական ճաշարաններ, որից յուրաքանչյուրում սնունդ են ստանում 200 տարիքավոր, ունենք մի քանի հայորդյաց տներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում