Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 08.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 53/14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երևանաբնակ 72-ամյա Սաղաթել Ստեփանյանին:
Վերջինս տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:








































