Առավոտից ՀՀ կառավարության շենքի մուտքը և հարակից տարածքը ոստիկանության աշխատակիցներն ամբողջությամբ փակել են:
Ոստիկանները թույլ չեն տալիս Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին և անցորդներին մոտենալ գործադիրի շենքին:
ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատողը փորձում է ներկայում պարզել ստեղծված իրավիճակը:
Ցուցարարներից մեկի խոսքով` անցած հինգշաբթի ՀԱԿ ակտիվիստներից Վարդգես Գասպարին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին անվայել արտահայտություններ էր արել, որից հետո Ա.Սարգսյանն ասել է` իբր ցուցարարներն այսուհետ կառավարության շենքին մոտենալու հնարավորություն չեն ունենա:









































