Anonymous մի խումբ հաքքերներ սպառնում են շարքից հանել News Corp.-ին պատկանող Fox News ամերիկյան հառուստաընկերության համացանցային կայքը` ի պատասխան այն բանի, որ հեռուստաընկերությունը վարկաբեկում է «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժումը:
«Fox News կիրառում է վիրավորական բառեր ժողովրդի մեջ տարածված «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցների հասցեին և իր հեռուսատահաղորդավարներին ստիպում է խաբել ուղիղ եթերում»,- ասվում է YouTube-ում տեղադրված Anonymous-ի տեսանյութում:
«Կապիտալիզմի շնաձկների» դեմ պայքարող ցույցերի լուսաբանումը Fox News-ում շատ քննադատորեն է կատարվում: Եթերի ժամանակ հեռուստաընկերությունը մի քանի անգամ ցույց է տվել «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մի քանի մասնակիցների, որոնք ունեին հակասեմական տրամադրություններ: Fox News-ում ասում են, որ նմանատիպ կարգախոսերն ավելի ու ավելի են շատացել:
Հեռուստաընկերությունը նաև լուսաբանում է դեպքերը, որոնք տեղի են ունենում վրանային քաղաքների բնակիչների շրջանում, օրինակ՝ գողություններն ու նույնիսկ բռնաբարությունները: Ցուցարարները բնութագրվում են որպես «խելագարներ» և «անգործներ»: Սակայն այս ամենից հետո հեռուստաընկերությունը պնդում է, որ անկողմնակալ է լուսաբանում ԱՄՆ քաղաքական իրադարձությունները:








































