Միշել Պլատինին հավատացած է, որ Դևիդ Բեքհեմը պիտանի է միայն գնումների համար, և «ՊՍԺ»-ը, որը ձմռանը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին, անմիջապես պետք է վերանայի անգլիացու հանդեպ հետաքրքրությունը:
ՈւԵՖԱ-ի նախագահը պնդում է. «Բեքհեմը Փարիզում պիտանի կլինի միայն իր գնումների համար: Եթե նա տեղափոխվի Փարիզ, ամեն ինչով կզբաղվի` բացի ֆուտբոլից»:









































