Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրագոտու խնդիրները պետք է լուծվեն «այժմ կամ երբեք»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, եվրագոտու ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ԵՄ գագաթնաժողովից առաջ Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամի աշխատանքները պետք է սկզբունքորեն փոխվեն: Նրա կարծիքով` ժամանակն է դադարեցնել միջոցներ վատնել հիմնադրամի մեծացման համար և սկսել մտածել նրա գործունեության ավելի արդյունավետ տարբերակների մասին:
Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան չի կարող զարգանալ, երբ Եվրոպան գտնվում է ճգնաժամի մեջ, ուստի նա կոչ է արել նաև աջակցել Հունաստանին:







































