Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։
Հանդիպման ժամանակ Վաշաձեն շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանը, ժողովրդին և անձամբ Ալիևին՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու կապակցությամբ։ Վաշաձեն դա որակել է որպես ադրբեջանական դիվանագիտության հաջողություն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ դա ի ցույց է դնում միջազգային արենայում Ադրբեջանի աճող հեղինակությունը։ Բացի այդ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում (այդ թվում նաև էներգետիկ) երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը և համագործակցության հեռանկարները։








































