Sony Pictures ընկերությունն առաջարկել է «Սոցիալական ցանց» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Աարոն Սորկինին գրել Սթիֆ Ջոբսի մասին պատմող ֆիլմի սցենարը: Այս մասին հաղորդում է 24 Frames բլոգը` վկայակոչելով անանուն աղբյուրները:
Sony Pictures-ի ներկայացուցիչները և Սորկինը հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններից:
Ջոբսի մասին ֆիլմը հիմնված կլինի Ուոլթեր Այզեքսոնի օրերս լույս տեսած «Սթիվ Ջոբս» գրքի վրա: Այն Ջոբսի առաջին և միակ կենսագրությունն է, որը հավանության է արժանացել Apple-ի հիմնադրի կողմից: