Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայ կրթական հիմնարկության պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Վահիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության հայրենանվեր գործունեությունն Արցախում, հատկապես կրթության ոլորտում՝ այն համարելով կարևոր ու պահանջված մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը:









































