Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Ադրբեջանի նկրտումները ի վնաս ՀՀ տեղատարափ անձրևի նման 2 տարի անընդմեջ տեղալու են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը

– Ադրբեջանը ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Լինելով ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ` ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

– Սա մեր նախաձեռնողականության հերթական հետևանքն է: Մեր կողմը մի այնպիսի մարտավարություն էր կիրառել, որի համաձայն, եթե Հայաստանը չի առաջադրում իր թեկնածությունը, իբրև թե ավելի դժվարացնում է Ադրբեջանի անցնելը: Բայց ճիշտ հակառակ տեսակետն էլ կար, որ ընդհակառակը` նրանք, ովքեր, որ խնդիր, դժվարություն ունեին ընտրել Հայաստան, թե Ադրբեջան, հիմա էլ նման դժվարություն չեն ունենալու, ինչի արդյունքում Ադրբեջանի ձայները շատանալու են: Ըստ էության, հենց այդպես էլ տեղի ունեցավ: Այնինչ, առաջադրվելիս, եթե առնվազն չանցնեինք, հաստատ կբարդացնեինք մեր թեկնածությամբ Ադրբեջանի ընտրվելը: Սա հերթական սխալ մարտավարության արդյունք է մեզ համար, որովհետև Ադրբեջանի երկու տարի այնտեղ լինելը մեզ համար շատ լուրջ փորձությունների ժամանակահատված է: Այնպես որ, շատ մեծ դժվարություններ ենք ունենալու հատկապես այն դեպքում, որ չեն էլ թաքցնում, թե ինչի համար են պատրաստվում դառնալ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ: Չնայած թաքցնելու կարիք էլ չկա, որովհետև շատ լավ գիտենք, թե ինչի են ձգտում: Բնականաբար, ձգտելու են, որպեսզի նոր բանաձև ընդունի Անվտանգության խորհուրդը` իրենց համար ձեռնտու հաստատումներով: Այ սա արդեն իրոք մարտահրավեր է: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կկարողանանք կանխել այդ ամենը: Արդեն պետք է աշխատենք ԱԽ անդամ երկրների հետ, որովհետև Ադրբեջանի հետ ևս մի քանի իսլամական պետություններ են անցել: Այնպես որ, ձայների հարաբերակցությունը իսկապես որ շատ մտահոգիչ է:

– Պատեհ-անպատեհ առիթներով գլուխ ենք գովում, թե արտաքին ճակատում նախաձեռնողական քաղաքականություն ենք իրականացնում: Այս պարագայում ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որ չարեց, որպեսզի Ադրբեջանը չընդգրկվեր ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ:

– Նախ մարտավարությունը պետք չէր այն ձևով կառուցեր, որ ավելի լավ է մենք չառաջադրվենք, քանի որ այդպես կդժվարացնենք Ադրբեջանի ընտրվելը: Ժամանակը ցույց տվեց, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Առնվազն գոնե ձեռնպահ երկրների քանակը կավելացնեինք, ովքեր երկուսից որևէ մեկին չեն ցանկանում նախապատվությունը տալ և ձեռնպահ են քվեարկում: Սա կբարդացներ երկու-երրորդ ձայն հավաքելու հնարավորությունը Ադրբեջանի համար: Ավելին` հայտնի չէր, թե ինչի պետք հասներ մինչև վերջին փուլ Ադրբեջանը: Շատ հնարավոր էր, որ բոլորովին այլ երկրներ անցնեին, ասենք, վերջին փուլ: Եթե Հայաստանը ինքը չընտրվեր, բայց կարող էր էապես դժվարացնել Ադրբեջանի ընտրվելու հարցը: Բայց այս մարտավարությունը նշանակեց պարզապես ձեռքերը լվանալ և մի կողմ քաշվել: Մենք հիմա նախաձեռնություն ասվածը դա ենք հասկանում: Ինչքան քիչ ակտիվություն ցուցաբերենք, այնքան ավելի նախաձեռնողական կլինենք` մեր պատկերացմամբ:

– Ի՞նչ է` Հայաստանի իշխանությունները չէի՞ն գիտակցում բացասական հետևանքները:

– Դե տեսանք արդյունքերը, եթե գիտակցեին: Ես չեմ կարծում, որ իրենք էլ շատ ուրախ են, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ: Եթե համարենք, որ սա մեր մեծագույն նվաճումն է, արդեն ծիծաղելի է դառնում ամեն ինչ:

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ոչ մի երկիր դեմ չի քվեարկում, նույնիսկ` մրցակից Սլովենիան, ինչը իր խոսքում շեշտեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

– Եղել են նաև ձեռնպահ, բայց խնդիրն այն էր, որ այնտեղ կար նշաձող, որ պետք է հաղթահարվեր, երկու-երրորդ ձայներ` 129 կողմ: Հիմա մենք կարող էինք իսկապես դժվարացնել մեր ճիշտ մարտավարության դեպքում 129 ձայն հավաքելը: Ի դեպ, Ադրբեջանը այս պայմաններում անգամ դժվարությամբ է ձայները հավաքել. միանգամից չեն կարողացել հավաքել: Եվ առնվազն, գոնե Հայաստանի առկայության դեպքում հարց կծագեր, թե ինչի պետք է մի կողմը առավելություն ստանա մյուս կողմի նկատմամբ: Հարցը կտեղափոխվեր այլ դաշտ, այլ փաստարկներ կարող էին արդեն աշխատել քվեարկության և ընտրության գործընթացում: Բնականաբար, սա հնարավորություն կտար շատ երկրների, ովքեր չէին ուզենա, որ Ադրբեջանը անցներ, պատճառ դարձնեին և ձայն չտային Ադրբեջանին: Թող մեզ էլ ձայն չտային, թող ձեռնպահ լինեին, բայց ձեռնպահների քանակի ավելացման պարագայում կամ մեզ ձայն չտալով` տային երրորդ, չորրորդին, այդ դեպքում շատ մեծ հավանականություն կլիներ Ադրբեջանի չանցնելու համար:

– Իսկ տեղի ունեցածը ի՞նչ առավելություն կարող է տալ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:

– Շատ լուրջ առավելություններ: Առավելագույնին ձգտելով` Ադրբեջանը կարող է միջանկյալ հաջողություններ ունենալ: Առավելագույնը այն է, որ փորձի ԱԽ ևս մեկ որոշում ստանալ: Այս անգամ արդեն կապված իր հիմնական դրույթների իրականացման ինտերակտիվ բնույթով արձանագրման հետ: Ասենք` անհապաղ դուրս բերել տարածքից զորքերը և այլն, և այլն: Մինչև հիմա եղած ԱԽ 4 բանաձևերը այդպես կատեգորիկ բնույթ չունեն Հայաստանի նկատմամբ: Ավելին` բավականին լուրջ մասով Ադրբեջանի նկատմամբ են պարտավորություններ սահմանում, և այստեղ մտահոգությունն այն է, որ կարող է այդ նժարը թեքվել ի օգուտ Ադրբեջանի, որովհետև իրենք արդեն ներսում են:

– Ինչևէ, եղածը արդեն եղած է: Ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել կամ այս պարագայում Հայաստանը ի՞նչ մարտավարություն պետք է որդեգրի:

– Անհնար է փոխել, երկու տարի իրենք մնալու են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, ի՞նչ պետք է փոխենք: Ներկա պահին մեր պայքարը շատ ավելի դժվարանալու է, որովհետև սա մեզ համար շատ լուրջ մարտահրավեր է ՄԱԿ-ի ներսում:

– Այսինքն` մեզ մնում է պաշտպանողական կեցվա՞ծք որդեգրել:

– Հա, ուրիշ ոչինչ չի մնում: Այստեղ պետք է մյուսների միջոցով, ովքեր ԱԽ մեջ են, փորձենք կանխել Ադրբեջանի նկրտումները և մտադրությունները, որը երկու տարվա ընթացքում տեղատարափ անձրևի նման տեղալու է: Սա ակնհայտ է, որովհետև բոլոր միջազգային կառույցներում էլ նրանք այդպես են աշխատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում