ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, այսօր մեզ հետ զրույցում անդրադառնալով Իսրայելի և Հայաստանի հարաբերություններին այն կոնտեքստով, որ Իսրայելը փորձում է բարելավել իր հարբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի հետ արձագանքեց. «Իսրայելի և Թուրքիայի հարբերությունները, գիտեք, հայտնի դեպքերից հետո վատացան: Ես չեմ կարծում, որ պահը օգտագործելու կամ չօգտագործելու մասին պետք է մտածենք, այլ բոլոր այն երկրներում, որոնք Ցեղասպանությունը դեռ չեն ճանչել, այդ ուղղությամբ աշխատանքը պետք է ուժգնացվի:
Հատկապես մենք համոզվեցինք, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի պատճառով չեն ստորագրվելու, սահմանը չի բացվելու, և որքան Ցեղասպանության ճանաչման հաղթարշավը շարունակական լինի, այնքան Թուրքիան ավելի շուտ կբացի սահմանները: Թուրքիան սահմանները կբացի միայն միջազգային ճնշման ներքո, ինչում մենք համոզվեցինք:
Այս աշխաանքը պետք ակտիվացվի թե Իսրայելի, թե մնացած այն երկրների հետ, որոնք դեռևս Ցեղասպանությունը չեն ճանաչել»:
Հրայր Կարապետյանը նկատեց, որ այդ երկրները նաև որոշակի եզրակցություններ պետք է անեն, և պարզաբանեց. «Օրինակ՝ Իսրայելը Ադրբեջանին ռազմական որոշակի օգնություն է ցույց տալիս: Նրանք պետք է հասկանան, որ Ադրբեջանին օգնություն ցույց տալը ուղղակիորեն նշանակում է օգել Թուրքիա-Ադրբեջան տանդեմին, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանը նույն տանդեմով են հանդես գալիս: Նրանք նույն քաղաքական գիծն են առաջ տանում բոլոր միջազգային ատյաններում, բոլոր տեղերում: Բոլոր տերությունները պետք է հասկանան, որ չեն կարող մի երկրի հետ մի հարաբերություն ունենալ, մյուսի հետ՝ այլ: Մեկի հետ լավ հարբերություն ունենալը նշանկում է՝ մյուսի հետ ևս: Եթե Ադրբեջանին զենք է վաճառվում,- օրինակ՝ ադրբեջանցիները անօդաչու ինքնաթիռները Իսրայելից են ձեռք բերում,- դա նշանակում է, որ նրանք օգնում են նաև Թուրքիային և հակառակը»:











































