«Ռինա» փոթորիկը Յուկատան թերակղզու կողմից ընդհուպ մոտեցել է Մեքսիկայի ափերին` երկրի առողջարանային քաղաքներին սպառնալով հորդառատ անձրևներով:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` «Ռինան» հզորություն է հավաքում և հոկտեմբերի 27-ին ձեռք կբերի լիարժեք փոթորիկի ուժգնություն` 179 կմ ժամ քամու արագությամբ:
Իշխանությունները Մեքսիկայի ամբողջ հյուսիս-արևմտյան ափի համար հայտարարել են փոթորկի վտանգ: Սպասվում է, որ այն կարող է վնաս հասցնել Մեքսիկական ծոցի նավթի աշտարակներին: