Դեկտեմբերի 11-ին Նորվեգիայի մայրաղաքաղ Օսլոյում կկյանա Նոբելյան խաղաղության մրցանակի ամենամյա հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ այս տարի այդ մրցանակին է արժանացել Չինաստանում բանտում գտնվող իրավապաշտպան, այլախոհ Լյու Սյաոբոն: Չինաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ չի մասնակցելու այս միջոցառմանը:
Սակայն կա ևս 18 երկիր, որոնք չեն մասնակցում դրան: Ցուցակից ակնհայտ է դառնում, որ դրանք այն երկրներն են, որոնք լուրջ խնդիրներ ունեն մարդու իրավունքների հետ:
Սովորաբար Նոբելյան մրցանակի կոմիտեն հրավիրում է Նորվեգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: Սակայն այս տարի այդ միջոցառմանը չեն մասնակցի Ղազախստանի, Կոլումբիայի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Սերբիայի, Իրաքի, Իրանի, Վիետնամի, Աֆղանստանի, Վենեսուելայի, Ֆիլիպինների, Եգիպտոսի, Սուդանի, Կուբայի, Մարոկոյի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Միջոցառմանը չի մասնակցում նաև Ռուսաստանը, քանի որ դեսպանը այդ օրերին Օսլոյում չի գտնվելու: