Բրիտանացի գեղանկարիչ Բենքսին իր աջակցությունն է հայտնել Լոնդոնի «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցներին` նրանց նվիրելով իր նոր քանդակը: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Բենքսիի կոմպոզիցիան իրենից ներկայացնում է «Մոնոպոլիա» խաղի մեծ դաշտ, որի կենտրոնում կանգնած է սնանկացած կապիտալիստը`սմոքինգով, չսափրված, գլխարկը մեկնած՝ փող հավաքելիս:
Բենքսին թաքցնում է իր իրական անունը: Նա հայտնի է իր ձախ հայացքներով, հիմնականում նկարում է տների պատերին: