Երկու ամիս առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վարդան Սևյանի մայրը համոզված է, որ տղային դաժանաբար սպանել են բանակում, բայց մահվան հանգամանքները այդպես էլ չբացահայտվեցին:
Թեև տղայի ընտանիքը ապրում է շատ ծանր պայմաններում, Ճամբարակի բնակչուհի Սուսաննան միայնակ հոգացել է տղայի հուղարկավորության ծախսերը` չստանալով որևէ օգնություն: Իր ավագ որդու մահվան վիշտը չհաղթահարած` նա այժմ հիվանդանոցում է, քանի որ կրտսեր որդու` Վազգեն Սևյանի կույրաղիքն օրեր առաջ պայթել էր: Ծանր սոցիալական պայմանները հանգեցրել են նրան, որ այժմ Սուսաննան միջոցներ չունի հիվանդանոցից որդու դուրսգրման և վիրահատությունից հետո վերականգնվելու ծախսերը հոգալու համար: «Իմ դրությունը ահավոր է. դեռ չհոգած Վարդանի հուղարկավորության ծախսերը, պարտքերի մեջ թաղված, պետք է վճարեմ Վազգենի վիրահատության, բժշկական ծառայությունների գումարը»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ ասաց Սուսաննա Սևյանը:
Նա նաև մտահոգված է, որ չի կարողանա Վազգենի hետվիրահատական խնամքն ու սնունդը ապահովել: Սևյանների ընտանիքն ապրում է բարեգործական ճաշարանի տրամադրած ուտելիքով, որն, ըստ Սուսաննայի, բավարար չէ Վազգենի առողջությունը, ուժերը վերականգնելու համար, քանի որ տղային հատուկ սննդակարգ է հարկավոր: «Մեկին արդեն կորցրել եմ, չեմ կարող թույլ տալ, որ երկրորդին կորցնեմ: Ոչ ոքի չհետաքրքրեց, թե ես ինչպես հոգացի ավագ որդուս հուղարկավորության ծախսերը, այժմ էլ երկրորդի ճակատագիրն է վտանգված»,- ասաց մայրը` ընդգծելով, որ իր հույսը Վարդանն էր: Տղան ամեն անգամ մոր հետ խոսելիս հո
15 տարեկան է, արդեն երկար ժամանակ դպրոց չի հաճախել և չառողջանալու դեպքում չի ւյս էր տալիս` ասելով, որ կվերադառնա բանակից և կօգնի մորը: «Մամ ջան, համբերիր, մի քանի ամսից կգամ և կօգնեմ քեզ»,- ամեն հեռախոսազրույցի ժամանակ ասում էր Վարդանը տիկին Սուսաննային:
Նշենք, որ Վազգեն Սևյանը մի քանի ամիս ծնողներին բողոքել է որովայնի շրջանում ունեցած ցավերից և ծակոցներից, Սուսաննայի փաստմամբ, նաև սրտխառնուք է ունեցել: Վերջին անգամ ունեցած ուժեղ ցավերի ժամանակ Սևյանների ընտանիքը չի կարողացել խուսափել հիվանդանոցում չհայտնվելուց, քանի որ տղան չի կարողացել դիմանալ ցավերին: Արդեն վեց օր է, ինչ Վազգենը հիվանդանոցում է, այժմ նրա առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում, սակայն նրան լիովին առողջանալու համար տաք պայմաններ և լավ սնունդ է հարկավոր: Վազգենը կարողանա շարունակել ուսումը:







































