Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք օդերևութաբանները վատ լուրեր ունեն երկրաշարժից փրկվածների համար։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ վաղվանից սկսած Վանի նահանգում ջերմաստիճանն անկում է ապրելու և տեղումներն ուժգնանալու են։
Ակնկալվում է, որ վաղը երեկոյան ժամերին Վանի նահանգում գրանցվելու է ձնախառն անձրև կամ ձյուն։ Նշվում է, որ երկրաշարժից փրկվածները պահանջում են վրաններ տրամադրել իրենց։









































