Միլոշ Կրասիչը, ով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»-ում, հայտնվել է Դորտմունդի «Բորուսսիա»-ի ուշադրության կենտրոնում:
Գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ձեռք բերել Կրասիչին արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ֆուտբոլիստի գործակալը հավաստիացնում է, որ «Յուվենտուս»-ի ղեկավարությունը չի ցանկանում վաճառել սերբ ֆուտբոլիստին:









































