Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը շնորհավորել է Թուրքիա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ դառնալու կապակցությամբ.
«Դա Ադրբեջանի մեծ հաղթանակն է։ Երկու տարի առաջ Թուրքիան էր ընտրվել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, իսկ այժմ եղբայրական Ադրբեջանն է դառնում այդ կառույցի անդամ։ Իմ ուրախությանը չափ ու սահման չկա։
Թուրքիան և Ադրբեջանը եղբայրներ են ու հավերժ ընկերներ։ Թուրքիան և Ադրբեջանը, ձեռք ձեռքի և ուս ուսի տված, ջանքեր են գործադրելու՝ հանուն մեր տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման»։
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Ադրբեջանի թեկնածությանն աջակցել է 155 երկիր։ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ ընտրվելու համար Ադրբեջանից (և ընդհանրապես մյուս թեկնածու երկրներից) պահանջվում էր հավաքել քվեների 2/3-ը (129 քվե)։








































