NHL-ում հանդես եկող «Վաշինգտոն»-ի ավագ Ալեքսանդր Օվեչկինը մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Դրվագներից մեկում ռուս հոկեյիստը ընկել է սառույցին, և խաղընկերներից մեկը մականով պատահմամբ հարվածել է նրա դեմքին: Օվեչկինը ստացել է հոնքի պատռվածք` խուսափելով ծանր վնասվածքից:
Բժշկական օգնություն ստանալուց հետո Ալեքսանդրը շարունակեց մարզումը:







































