Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկրպագուները Ալեքսանդրյան այգում կանցկացնեն չարտոնված ակցիա: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, ակցիան կազմակերպում են «ВКонтакте» սոցիալական կայքի Medvedev Girls խմբի անդամները: Կազմակերպիչների խոսքերով` աղջիկները անցորդներին կառաջարկեն իրեց հետ բադմինտոն խաղալ, իսկ ամենաակտիվ մասնակիցները մրցանակ կստանան:
Կազմակերպիչները նշել են, որ նման ակցիա անցկացնելու որոշում են կայացրել երկուշաբթի, բադմինտոն խաղալու օգտակարության մասին Մեդվեդևի խորհուրդները լսելուց հետո: Թեև ակցիան արտոնված չէ Մոսկվայի իշխանություների կողմից, աղջիկները համոզված են, որ իրենց չեն ձերբակալի, քանի որ ակցիան անցկացվում է «հաջակցություն նախագահի»:
Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր բլոգում տեսանյութ էր տեղադրել, որում պատմում էր, թե որքան օգտակար է բադմինտոն խաղալը:











































