Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Մենք պատրաստ չենք դիմավորել երկրաշարժն այնպես, որ դրա արդյունքում հնարավորինս քիչ վնասներ կրենք. սեյսմոլոգ

Մենք` հայերս, փաստացի պատրաստ չենք դիմավորել երկրաշարժն այնպես, որ դրա արդյունքում հնարավորինս քիչ վնասներ կրենք: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը` հավելելով, որ Հայաստանի տարածքը գտնվում է Երկիր մոլորակի երեք ամենաակտիվ սեյսմիկ գոտիների մեջ, և մեր երկրի տարածքում երկրաշարժները նորություն ու անակնկալ չեն:

Նրա խոսքով` սեյսմիկ գոտիներից մեկը՝ հիմալայան գոտին է, որտեղ և գտնվում է մեր հանրապետության տարածքը: «Ապրելով այսպիսի տարածքում, որ երկրաշարժները եղել են, լինում են և լինելու են, այնպես որ, ավելի ճիշտ կլինի ոչ թե խուճապի մատնվել, այլ սովորել` ինչպես ապրել և ինչ վարք դրսևորել երկրաշարժների ժամանակ: Մեզանում նման իրավիճակներում հաճախ խուճապ է առաջանում, մենք փաստացի պատրաստ չենք դիմավորել երկրաշարժն այնպես, որ հնարավորինս քիչ վնասներ կրենք:

Մինչդեռ Ճապոնիայում նույնիսկ փոքրահասակ երեխաները մեզանից լավ գիտեն` ինչպես իրենց պահել երկրաշարժների ժամանակ»,- նկատեց սեյսմոլոգը` հավելելով, որ շենքերն ու շինությունները պետք է կառուցել այնպես, որ դրանք հնարավորինս լավ դիմանան ցնցումներին:

«Հայաստանում, սկսած խորհրդային ժամանակներից, գոյություն ունեին շինարարական նորմեր` հաստատված կառավարության կողմից: Դրանց կից կազմվում էին շրջակայքի սեյսմիկ քարտեզներ: Շինարարներն ուղղորդվում էին այդ քարտեզներով: Այսօրվա դրությամբ դժվարանում եմ ասել` ով պետք է պատասխան տա շենքերի սեյսմակայունության համար, կարծում եմ` բոլորը: Երևան քաղաքում այդ պատասխանատվությունը պետք է կրի քաղաքապետարանը, քանի որ շինարարությունն այժմ մասնավոր ընկերություններն են իրականացնում»,- համոզմունք հայտնեց Վլադիմիր Բալասանյանը:

Սեյսմոլոգը նաև նկատեց, որ Թուրքիայի Վան քաղաքում օրերս տեղի ունեցած երկրաշարժը Հայաստանի վրա կարող է անդրադառնալ, ասենք, քսան, հիսուն տարի հետո, բայց կարող է նաև ընդհանրապես չանդրադառնալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 9 բալանոց ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել հոկտեմբերի 23-ին: Ցնցումները զգացվել էին նաև Հայաստանում` մասնավորապես Երևանում ու Գյումրիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում