ԱՄՆ-ը Արևելյան Աֆրիկայում սովի դեմ պայքարելու համար կհատկացնի լրացուցիչ 100 մլն դոլար:
Ինչպես հաղորդոմ է BBC-ն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ գումարը կուղղվի մասնավորապես այդ տարածաշրջանի աֆրիկացիների համար սննդամթերք ձեռք բերելուն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը խոստացել էր 650 մլն դոլար հատկացնել Եթովպիայի, Քենիայի և Սոմալիի բնակչությանը, որոնք առավել շատ են տուժել ուժեղ երաշտից:
ՄԱԿ-ի հաշվարկներով` Արևելյան Աֆրիկայում ընդհանուր առմամբ սովից տառապում է շուրջ 13 մլն մարդ:








































