Պետական այցով ՌԴ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև այսօր Կրեմլի Մեծ Պալատում առանձնազրույցից ընդլայնված կազմով բանակցություններից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես ստորագրվել են՝
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարա¬րու¬թյան և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ծառայության միջև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից` 1996 թվականի դեկտեմբերի 28-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարա¬րության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդատվությունների ծրագիր 2012-2013թթ. համար»,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հումանիտար ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապե¬տությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն¬նե¬րի տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիր:








































