Նախնական տվյալներով` Թուրքիայի երկրաշարժը խլեց 260 մարդու կյանք: Այժմ Վանի նահանգի շրջանում աշխատում են ավելի քան 2,5 հազար փրկարարներ, նրանց աշխատանքներին խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները: Բնակչության շրջանում տիրում է խուճապ: Ըստ նախնական տվյալների՝ ավերվել է գրեթե հազար շենք, շինություն: Մասամբ վնասվել է օդանավակայանը և չի կարող չվերթներ իրականացնել: Վնասված են ավտոմոբիլային երթևեկության ճանապարհները:
Ըստ թուրքական փորձագետների՝ զոհերի թիվը կարող է հասնել 500-1000-ի:
Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստանում է, կփրկվեն և դուրս կբերվեն բոլոր նրանք, ովքեր ողջ են մնացել:









































