Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Կենտրոնական բանկից հայտնում են, որ արժութային շուկայում դոլարը 0.25 կետով զիջել է դիրքերը և փոխարժեքը կազմել է 377.73 դրամ:
Հիշեցնենք, որ Forex club-ի վերալուծաբաններն, այնուամենայնիվ, կարծում են, որ շաբաթվա ընթացքում դոլարը կամրապնդի իր դիրքերը դրամի նկատմամբ՝ միջազգային շուկայում անկայունության իրավիճակի պատճառով:









































