WikiLeaks-ը միջոցների բացակայության պատճառով դադարեցնում է գաղտնի նյութերի հրապարակումը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով WikiLeaks-ի հայտարարությունը, այժմ կայքը ստիպված է գումարներ հայթայթել, քանի որ Visa-ն, MasterCard-ը, Western Union-ը և PayPal-ը հրաժարվել են նրա հետ համագործակցել` նրան թողնելով անելանելի դրության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ WikiLeaks-ը պատրաստվում է «հետևողականորեն զբաղվել միջոցների հավաքագրմամբ` այդ շրջափակմանը և դրա կողմնակիցներին դիմակայելու համար»:
Ամերիկյան ֆինանսական կորպորացիաները հրաժարվեցին WikiLeaks-ի հետ աշխատել այն բանից հետո, երբ անցյալ տարի կայքում հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի 250 հազար փաստաթուղթ: