Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։
Բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ հակամարտության արդար լուծմանը կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով.
«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մտադիր է նաև հետագայում նպաստել բանակցային գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուղիղ շփումներին»։










































