Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ռուսական լրատվական գործակալություններին հայտնել է, որ Մոսկվայի բանկի գործով իրեն կանչել են հարցաքննության: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լուժկովը դատարան պետք է ներկայանա հոկտեմբերի 24-ին, սակայն այս պահին նախկին քաղաքապետը գտնվում է արտասահմանում:
Նա պատրաստվում է ներկայանալ քննիչներին Ռուսաստան վերադառնալուն պես:








































