Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Վան քաղաքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Բոսֆորի համալսարանի սեյսմիկ կայանը:
«Նախնական տվյալներով՝ Վան քաղաքում կան ավերածություններ, էլեկտրաէներգիայի և հեռախոսային կապի խափանում»,- հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Զոհվածների մասին տվյալներ չկան:
Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի հարավարևելյան այլ շրջաններում:









































